Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերիյ Օսիպյանն ազատվեց ոստիկանապետի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Օսիպյանի հնարավոր հրաժարականի մասին հայտնի դարձավ նախօրեին մամուլից:
Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Օսիպյանին ոստիկանապետ նշանակելիս ասել էր.
«Ես մտածեցի, որ հեղափոխությունից առաջ մենք՝ ես ու Վալերի Օսիպյանը, դուք և Վալերի Օսպիյանը գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում: Մտածեցի, որ այո որոշումը պետք է սիմվոլիկ նշանակություն ունենա, և այդ որոշումից հետո բոլորս մի կողմում պետք է հայտնվենք»։
Հրաժարականի պատճառները անհայտ են: