20.04.2025
Ադրբեջանը Վրաստանում ներդրել է 3.2 միլիարդ դոլար
prev Նախորդ նորություն

Արժույթի միջազգային հիմնադրամն անփոփոխ է թողել Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը

Արժույթի միջազգային հիմնադրամը ուժի մեջ է թողել Վրաստանի մասով կանխատեսումը, ըստ որի այս տարի տնտեսական աճը կկազմի 4.6 տոկոս: Այս մասին ասվում է հիմնադրամի Վրաստանում իրականացրած առաքելության ավարտից հետո հրապարակված մամլո հաղորդագրությունում:


«Վրաստանի էկոնոմիկայի հիմքը կրկին կայուն է: Չնայած համեմատաբար փոքր կայուն տնտեսական միջավայրի, 2019 թվականի առաջին կեսին տնտեսական ակտիվությունը եղել է նախատեսվածից ավելի դրական՝ շուրջ  5 տոկոս: Օգոստոսի տվյալներով, ավելացած գնաճը (տարեկան 4.9 տոկոս) պայմանավորված է ակցիզային հարկի վճարմամբ, սննդամթերքի ավելացած գնով և լարիի արժեզրկմամբ»,- հայտարարել է ԱՄՀ-ի առաքելության ղեկավար Մերսեդես Վերա-Մարտինը:


Հիմնադրամի ներկայացուցիչները կանխատեսում են, որ տարեվերջին գնաճը կկազմի 5.4 տոկոս:


ԱՄՀ-ի առաքելությունը Վրաստանում էր սեպտեմբերի 11-17-ին:

Մենք մեր խոսքը Նիկոլ Փաշինյանին շուտով կասենք ռազմի դաշտում. Զաքիր Հասանով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար