24.11.2024
Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա
prev Նախորդ նորություն

Վահան Շիրխանյանի տանը հայտնաբերել են ատրճանակ և երկու հրացան

ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, զինված հանցախմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանի տնից ԱԱԾ-ն երկու որսորդական հրացան է հայտնաբերել, մեկ ատրճանակ, որը սպարապետ Վազգեն Սարգսյանն էր նվիրել նրան: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը:

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ձերբակալվել է շաբաթներ առաջ Երևանում վնասազերծված հանցավոր խմբի գործով: Այս մասին հայտնել էր ԱԱԾ պաշտոնական կայքը: "Վահան Գրիգորի Շիրխանյանը, որը կասկածվում է՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ", - ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:

«Բոլոր հրացաններն էլ ունեն փաստաթղթեր։ Նրան ձերբակալել են հենց տանը։ Ընտանիքի անդամներն էլ են զարմացած, չեն հասկանում` ինչ է կատարվում»,– ասաց փաստաբանը, հայտնում է news.am-ը:

Նրա խոսքով` Շիրխանյանը ճանաչում է հանցավոր խմբի անդամներից մի քանիսին, մասնավորապես, հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանին, որի հետ ծանոթացել է գործի բերումով, Ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումների ժամանակ, նաեւ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ հայր Անտոն Թութունջյանին, քանի որ ինքն էլ կաթոլիկ եկեղեցու հետևորդ է։

Ըստ փաստաբանի` Շիրխանյանը ընդունում է, որ ճանաչում է նրանց, բայց առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: «Եթե նա մեղավոր լիներ, Հայաստանից կգնար այն ժամանակ, երբ նոյեմբերի 25–ին ձերբակալվեցին 9 անձինք»,– ասաց փաստաբանը։

70–ամյա Շիրխանյանը, ըստ նրա, առողջական խնդիրներ ունի, այս հիմքով ներկայացրած իրենց միջնորդությունը` փոխել խափանման միջոցը, դատարանը, սակայն, մերժել է։