24.11.2024
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի կունենա ՄԱԿ–ի Գլխավոր Վեհաժողովի շրջանակում
prev Նախորդ նորություն

Վրաստանն արգելել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավին մուտք գործել իր տարածքային ջրեր

Վրաստանն արգելել է իր տարածքային ջրեր մուտք գործել ԱՄՆ Ռազմածովային ուժերի հետեւակի USNS Yuma («Յումա») նավին, որը սեպտեմբերի 13-ին մտել է Սեւ ծով, գրում է EADaily-ն:


«Ամերիկյան ռազմական արագընթաց USNS Yuma նավն արդեն ավելի քան տաս ժամ գտնվել է Վրաստանի տարածքային ջրերի մոտ, սակայն այնտեղ մուտք գործելու թույլտվություն այդպես էլ չի տացել», - գրում է Avia.pro-ն:


Պատճառներից մեկը նշվում է Փոթիի նավահանգստի ծանրաբեռնվածությունը:


ԱՄՆ նավի մուտքի նպատակը Սեւ ծով հայտնի չէ: USNS Yuma նավերը սովորաբար օգտագործվում են զորքերի, ռազմական տեխնիկայի, այդ թվում M1 Abrams տանկերի եւ բեռների տեղափոխման համար: