21.04.2025
Ռուսական կողմը մտադիր է գազի գինը բարձրացնել. ԶԼՄ-ներ
prev Նախորդ նորություն

Մենք ադեկվատ ենք գնահատում անվտանգային իրավիճակը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի հետ կապված իրադարձություններն ու զարգացումները տեղի են ունենում ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կանխատեսումների ու գնահատականների շրջանակում: Այս մասին ԱԱԽ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«ՀՀ շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի կապակցությամբ կարող ենք արձանագրել, որ իրադարձությունները և զարգացումները տեղի են ունենում մեր կանխատեսումների ու գնահատականների շրջանակում, ինչը նշանակում է, որ մենք, ըստ էության, ադեկվատ ենք գնահատում անվտանգային իրավիճակը, միջավայրի զարգացումը, և, ինչը նաև իր հերթին նշանակում է, որ մեր նախապատրաստություններն ու աշխատանքները` կապված Հայաստանի անվտանգային իրավիճակի բարելավման և պետական կառույցների աշխատանքի հետ, համարժեք են տեղի ունեցող իրադարձություններին, ինչը շատ կարևոր է»,- նշեց Փաշինյանը:


Վարչապետն արձանագրեց, որ Անվտանգության խորհրդի գործունեության շատ կոնկրետ օրակարգ է ձևավորվել:


«Այդ օրակարգով շարժվում ենք առաջ, և այսօրվա մեր քննարկման հարցերի շարքն էլ տեղավորվում է այդ օրակարգի շրջանակում, և մենք կոնկրետ արդյունքներ ենք արձանագրում մեր կողմից, անվտանգության խորհրդի կողմից նախանշված խնդիրների լուծման ուղղությամբ, և պետք է ամփոփենք այսօրվա վիճակով մեր ունեցած արդյունքները, և նախանշենք առաջիկա մեր անելիքները»,- ասաց վարչապետը:


 

Մոլդովայի նախագահը Երևանում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան