25.11.2024
Վրաստանի նախագահի որդին աշխատանքի է անցել Ելիսեյան պալատում
prev Նախորդ նորություն

Հաջիև. Ադրբեջանը չի ծրագրում անդամակցել ՀԱՊԿ-ին

Ադրբեջանը չի դիտարկում Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) դիտորդի կարգավիճակում մասնակցելու հնարավորությունը: Այս մասին «Real» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:


«Տվյալ պահին Ադրբեջանը չի դիտարկում ՀԱՊԿ-ին որևէ կերպ մասնակցելու հնարավորությունը, այդ թվում՝ որպես դիտորդ», - ընդգծել է Հիքմեթ Հաջիևը:


Նա նշել է, որ Ադրբեջանը բարեկամական և գործընկերային սերտ հարաբերություններ ունի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ՝ բացառությամբ Հայաստանի, այդ թվում՝ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում:


Միաժամանակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «Ադրբեջանը ուշադիր հետևում է ՀԱՊԿ-ի գործունեությանը և կազմակերպության շրջանակներում քննարկվող հարցերին»: