25.04.2025
Մամուլ. Իշխանությունը ժամանակ է շահում. հանքը շրջափակողներին ուզում են «մաշացնել»
prev Նախորդ նորություն

Երեւանում մեկնարկել է «ստրատեգիական նշանակության» ճանապարհի շինարարությունը

Պաշտոնապես մեկնարկել է Արգավանդ-Շիրակի փողոց ճանապարհի շինարարությունը, հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։


2․7 կմ երկարությամբ նոր ճանապարհի մի մասը կազմելու էէ 252-մետրանոց կամուրջը Հրազդան գետի վրայով։


Աշխատանքները նախատեսվում է ավարտել 21 ամսում։ Պայմանագիրը ստորագրվել էր դեռ 2016 թվականին, սակայն որևէ աշխատանք չէր կատարվել։


Ըստ 2016-ին արված հայտարարության՝ ճանապարհի ու կամուրջի շինարարությունը պիտի 24 ամիս տևեր։ Կամրջի տակ տեղադրվելու է ջրի և նավթայուղերի մշտական զատիչ՝ նավթայուղերի հոսքը դեպի գետ կանխելու համար: Նոր ճանապարհն ունենալու է մոտ 24 մ լայնությամբ երթևեկելի հատված՝ 4-6 երթևեկելի գոտիներով:


Կառուցվող նոր ճանապարհահատվածում տեղադրվելու են միջազգային չափորոշիչներին համապատասխան լուսադիոդային (LED) լուսատուներ:

Եթե Թեղուտի հարցում գործադիրը ենթարկվեր ճնշումներին, 900 մարդ կմնար առանց աշխատանքի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար