24.11.2024
Հայաստանում 23-ամյա երիտասարդը 20 հազար դոլարով վաճառել է իր երիկամը
prev Նախորդ նորություն

Հայաստանը խստացնում է օտարերկրացիներին արտաքսելու գործընթացները

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ-ից օտարերկրացիներին արտաքսելու հիմքերն ավելացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը:


Ներկայացնելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ ներկայիս կարգավորումներով օտարերկրացուն Հայաստանից արտաքսումը կատարվում է նրա՝ Հայաստանում գտնվելու կամ բնակվելու օրինական հիմքերի բացակայության պայմաններում, իսկ այս կարգավորումներով ստեղծվում են մեխանիզմներ, որ, եթե նա կատարի քրեորեն հետապնդելի արարք և դատապարտվի ազատազրկման, այդ դեպքում ևս կունենանք արտաքսման այդ հնարավորությունը:


Ըստ այդմ, եթե նախագիծն ընդունվի, ապա ՀՀ տարածքում հանցագործություն կատարած օտարերկրացի քաղաքացիները, պատիժը կրելուց հետո կարտաքսվեն: Եթե օտարերկրացին միջին ծանրության հանցագործություն կատարի, ապա արտաքսվելուց հետո նա հնարավորություն կունենա վերադառնալ Հայաստան երեք տարի անց, իսկ ծանր հանցագործություն կատարելու և արտաքսվելուց հետո՝ 5 տարի անց: Առանձնապեսծանր հանցագործությունների պարագայում՝ միայն 8 տարի անց:


Միևնույն ժամանակ, եթե արտաքսված օտարերկրացին Հայաստանում ունի մերձավոր ազգականներ, որոնք մշտապես բնակվում են ՀՀ-ում, նա կկարողանա խուսափել արտաքսումից: Բացի այս, արտաքսվելուց կխուսափեն նաև այն օտարերկրացի քաղաքացիները, որոնք նախքան դատարանի վճիռը ապաստան ստանալու դիմում է ներկայացրել, բայց միայն այն դեպքում, եթե դիմումը բավարարվի: