25.11.2024
Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է ժողովրդի շահը՝ պաշտպանելով Լիդիանի կապիտալը. հայտարարություն
prev Նախորդ նորություն

Պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն ավելացել է 63,2 հազարով. Փաշինյան

2018-ի մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն ավելացել է 63,2 հազարով: Այս մասին հաղորդում է Facebook սոցիալական ցանցում ՀՀ կառվարության պաշտոնական էջը:


«Առաջին անգամ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը՝ կազմելով 601 հազար 524, այդ թվում՝ մասնավոր ոլորտում գրանցված աշխատողների թիվը կազմել է 403 հազար 358», - ասված է գրառման մեջ:


Այս տեղեկատվությամբ Facebook-ի իր էջոմ կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրառելով. «Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր կասկածի տակ են դնում այս թվերը: Որովհետեւ դրանք այնքան լավն են, որ հավատալը հեշտ չէ»: