25.11.2024
Զարեհ Սինանյանը մինչեւ սեպտեմբերի 17-ը կլինի ՌԴ-ում. նա կայցելի Մոսկվա, Պետերբուրգ և Սոչի
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:


Ներկայացնելով վարչապետի ԱՄՆ կատարվելիք այցը, նա ասաց, որ Փաշինյանը կլինի Կալիֆորնիա նահանգում, որտեղ օրակարգ ունի, ապա նաև Նյու Յորքում:


«Վարչապետը մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի բացմանը: Մենք շատ հետևողականորեն օգտագործում ենք ՄԱԿ-ի կարևոր հարթակը բարձր ղեկավարության մակարդակով մեր արտաքին քաղաքականության օրակարգը առաջ տանելու համար: Վարչապետը ելույթ կունենա նստաշրջանում: Լինելու են երկկողմ հանդիպումներ, տարբեր այլ միջոցառումներ և ելույթներ»,- ներկայացրեց Զոհրաբ Մնացականյանը: