25.11.2024
Անցնող շաբաթ ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց
prev Նախորդ նորություն

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն կհայտարարի հրաժարականի մասին

Սեպտեմբերի 2-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն կհայտարարի Կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարականի մասին: Ըստ տեղեկությունների՝ Մամուկա Բախտաձեն հանդես կգա հայտարարությամբ այսօր ժամը 15: 00-ին, իսկ դրանից հետո կհանդիպի թոք-շոուի հաղորդավարների հետ:


Грузия Online-ի հաղորդմամբ՝ վարչապետի մամուլի ծառայությունը չի մեկնաբանել այս լուրը:


Ըստ չհաստատված տեղեկությունների, ներկայիս ՆԳ նախարար Գիորգի Գախարիան կփոխարինի Մամուկա Բախտաձեին վարչապետի պաշտոնում, իսկ Իրակլի Գարիբաշվիլին կվերադառնա ՆԳ նախարարի պաշտոնին: