Շվեյցարիան ճանաչել է Վրաստանը անվտանգ երկիր. ապաստանի տրամադրելու հայցերը մերժվում են
Շվեյցարիան ճանաչել է Վրաստանը որպես անվտանգ երկիր՝ իրենից ապաստան հայցող քաղաքացիների վերադարձի համար, որոնց նա մերժել է: Այս մասին ասված է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի (կառավարության) պաշտոնական կայքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ նման երկրներ էին ճանաչվել Ալբանիան, Բենինը, Բոսնիա և Հերցեգովինան, Բուրկինա Ֆասոն, Գանան, Հնդկաստանը, Կոսովոն, Սենեգալը, Սերբիան, Մոնտենեգրոն, Մոնղոլիան ու այլ:
Շվեյցարիայի կառավարությունը կարծում է, որ այս պետություններում դիտվում է քաղաքական կայունություն, հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, իսկ ապաստան հայցողը կարող է պաշտպանված լինել քաղաքական հետապնդումից: Նման երկրներից հայցերը մշակվում են արագացված ռեժիմով ու հիմնականում մերժվում:
Ինչպես նշվում է, Վրաստանը ներառվել է հայրենադարձության համար անվտանգ երկրների ցանկում, որով կսահմանափակվի միգրացիան Շվեյցարիա: 2017 թվականից սկսած Վրաստանի քաղաքացիներից ապաստան հայցող դիմումները հաճախակիացել են, բայց դրանց մեծ մասը իշխանությունները անհիմն են համարել: