25.11.2024
Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին
prev Նախորդ նորություն

Զինծառայողը լքել է մարտական դիրքը, նա ադրբեջանական կողմի մոտ է. ԱՀ ՊՆ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։


«Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասված է ԱՀ ՊՆ հաղորդագրությունում:


Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի  խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր լուրը, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։ «Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,- գրել էր նա ֆեյսբուքի իր էջում:


Իր հերթին, քաղաքական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է զինծառայողի լուսանկարը։