23.04.2025
Խտրականություն հայերի նկատմամբ չկա. Սոչիի օդանավակայանը արձագանքեց
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը կարող է հրաժարվել 750 միլիոն դոլարի վարկից. ֆինանսների նախարար

«Հարավային գազային միջանցքի» (ՀԳՄ) համար Ներդրումների բազմակողմանի երաշխիքային գործակալությունից 750 միլիոն դոլարի երաշխավորված վարկի կարիք չկա: Այդ մասին սոցիալ-տնտեսական ոլորտին նվիրված խորհրդակցությանը ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը:

«Ուրախալի է այն փաստը, որ ՀԳՄ-ի ծրագրի իրականացման համար նման ծավալի ֆինանսավորման անհրաժեշտություն չկա: Դա հաշվի առնելով, մենք հրաժարվեցինք 2 միլիարդ դոլարի առաջին վարկային փաթեթից», - ասել է Շարիֆովը:

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, 750 միլիոն դոլար արժողությամբ վարկային պայմանագիր է ստորագրվել «Հարավային գազային միջանցք» ՓԲԸ-ի և MIGA-ի միջև:

«Սակայն այլևս այս վարկի անհրաժեշտություն չկա: Նախագծի շրջանակներում խնայողությունների և ՀԳՄ ՓԲԸ-ի գործարկման հաշվին, «Հարավային գազային միջանցք»-ը ստացել է կանխիկ դրամի անվճար հոսք, որի հաշվին էլ ապահովում է այս ծրագրի ֆինանսավորումը», - ասել է նա:

Փոլ Հոբլ. Ադրբեջանը կարող է առաջինը հարվածել Արցախին, սակայն այդ դեպքում կմիջամտի ՌԴ-ն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար