25.04.2025
ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ՀՀ-ի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է․ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Georgian Airways-ը շուրջ 25 մլն դոլարի կորուստ է գրանցել

Վրաստանի հետ ավիահաղորդակցության ժամանակավոր չեղարկման մասին ՌԴ որոշման պատճառով վրացական Georgian Airways ավիաընկերությունը զգալի վնասներ է կրում: Այս մասին ասվում է վրացական ազգային ավիափոխադրողի հայտարարության մեջ:


Ավիաընկերությունը ստիպված է եղել վերադարձնել արդեն իրացված ավիատոմսերի 80 տոկոսը: Ավիատոմսեր ձեռք բերել ցանկացողների թվի կտրուկ նվազման պատճառով ընկերությունը շուրջ 25 մլն դոլարի կորուստ է գրանցել:


Ավիաընկերության ղեկավարությունը դիմել է Վրաստանի կառավարությանը՝ խնդրելով ֆինանսական օգնություն հատկացնել ընկերությանը, որը դժվարին իրավիճակում է հայտնվել:

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար