24.11.2024
Մամուլ. «Աշխատել ցմահ». ի՞նչ է հորդորել ՀՀ-ում ՌԴ դեսպանը Հրայր Թովմասյանին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ արտաքին օգնությունը Հայաստանին 2020թ-ին կկազմի ընդամենը $6.75 մլն

2020թ. ԱՄՆ արտաքին օգնությունը Հայաստանին կկազմի ընդամենը 6.75մլն դոլար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:


««Foreign Assistance»-ի խողովակով հենց այսքան գումար է նախատեսված Հայաստանին աջակցելու համար:


Համեմատության համար նշեմ, որ 2019թ. այդ գումարը $6.4մլն էր, 2018-ին` $6.80մլն, 2017-ին` $26.41մլն, 2016-ին` $23.10մլն:


2020թ. նախատեսված գումարից`


$100.000 կտրամադրվի կրթության ոլորտին,


$800.000 տնտեսական զարգացման ոլորտին,


$3.100.000 ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտին,


$1.500.000 անվտանգության և խաղաղության համար (այստեղ նաև գումար է նախատեսված կոնֆլիկտների լուծման և հաշտեցման համար):


Մնացածը` այլ ոլորտներին:


«Foreign Assistance»-ի խողովակով ամենամեծ օգնությունը ստացել ենք 2011թ.` $45.2մլն:


Սա ԱՄՆ 2020թ. արտաքին աջակցության բյուջեյով նախատեսված օգնությունն է: Իհարկե չեն բացառվում նաև լրացուցիչ փաթեթներ, բայց դեռևս առաջընթաց չկա»,- գրել է նա: