28.11.2024
Քաղաքագետ. ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որպեսզի վրացի ժողովրդին պոկի ՌԴ-ից
prev Նախորդ նորություն

Իվան Վոլինկինը հավակնում է դառնալ ՌԴ փոխարտգործնարար

ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Իվան Վոլինկինը հավակնում է դառնալ ՌԴ փոխարտգործնարար: Այս մասին գրում է «Կոմերսանտը»:


Ըստ աղբյուրի, ԱԳՆ-ում գրեթե կողմնորոշվել են փոխարտգործնախարարի թեկնածուի հարցի շուրջ, ով կփոխարինի Գրիգորի Կարասինին, ով առաջադրվել է Դաշնային խորհուրդ:  Այս պահի դրությամբ թեկնածուները երեքն են, բայց ամենահավանականը համարվում է Իվան Վոլինկնը, ով ներկայումս զբաղեցնում է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի  տնօրենի պաշտոնը:


60-ամյա Վոլինկինը 1981 թվականից աշխատում է ԱԳՆ համակարգում, եղել է ԽՍՀՄ դիվանագիտական աշխատակիցը մի շարք երկրներում՝ Յուգոսլավիայում, ԱՄՆ-ում, Սերբիայում և Չերնոգորիայում, Վրաստանում և Մակեդոնիայում: 2009-2013թթ-ին եղել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի օգնականը, իսկ 2013-2018թթ-ին՝ ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը Հայաստանի Հանրապետությունում: