15.06.2025
Իրանի քաղաքացին մետաղական դետալների մեջ փորձել է 2․6կգ ափիոն ներկրել ՀՀ․ փորձը կանխվել է
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը դադարեցրել է ուսումնամարզական թռիչքները ՄիԳ-29-ի կործանումից հետո

Ադրբեջանի ՌՕՈւ-ն դադարեցրել է ուսումնամարզական թռիչքները ՄիԳ-29-ի կործանումից հետո: 


«Ադրբեջանի ՌՕՈւ ՄիԳ-29-ի կործանման առնչությամբ պաշտպանության նախարարության ղեկավարության կարգադրությամբ դադարեցվել են ադրբեջանական բանակի բոլոր ավիամիջոցների ուսումնամարզական թռիչքները։ Մինչեւ ՄիԳ-29-ի կործանման պատճառները պարզելը ժամանակավորապես դադարեցվել են Ադրբեջանի ՌՕՈւ ավիացիոն միջոցների բոլոր թռիչքները։ Միեւնույն ժամանակ, մարտական հերթապահությունն իրականացվում է պլանային կարգով»,- տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: 


Հիշեցնենք, նախօրեին ուսումնական թռիչքի ժամանակ ռազմական ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից, ընկել Կասպից ծովը։ Կատարվում են օդաչուի որոնման աշխատանքներ։

Հայաստանը զգալի աճ է գրանցել մամուլի ազատության ոլորտում․ ԵԱՀԿ-ում տպավորված են
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը