24.11.2024
Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակը խուզարկել են, առգրավել համակարգիչը. ՀՔԾ-ն հաստատեց
prev Նախորդ նորություն

«ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ»-ի պաշտոնատար անձիք տուգանվել են. Տեսչական մարմին

2019թ. հուլիսի 1-2-ը ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության մասնագետները՝ ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 41-րդ հոդվածի և «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջներով, Կոտայքի մարզպետարանի կողմից ստացված գրության հիման վրա ստուգումներ են իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան համայնքում:


Ինչպես հայտնում են տեսչական մարմնի մամուլի ծառայությունից, համայնքում իրականացված փաստաթղթերի ստուգմամբ և տեղազննությամբ պարզվել է, որ «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող 0,378հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն Աբովյան համայնքի ավագանու որոշմամբ փոխանակվել է համայնքային սեփականություն հանդիսացող թվով 6 0.08175 հա մակերեսով հողամասերի հետ, որոնց վրա իրականացվում է բազմաբնակարան բնակելի շենքի շինարարություն:


Համայնքում կատարված տեղազննումից և GPS կայանով տեղագրական հանույթից պարզվել է, որ բնակավայրերի բնակելի կառուցապատման համայնքին սեփականության իրավունքով պատկանող 3.361հա հողամասի՝ փոխանակված համայնքային սեփականության 0,378հա մակերեսով, և համայնքային սեփականության բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.055հա մակերեսով հողամասերի վրա «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊ ընկերության կողմից կրկին իրականացվում է բազմաբնակարան բնակելի շենքերի շինարարություն:


Պարզվել է նաև, որ մի քանի քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերում և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում կրկին վերոնշյալ ՍՊ ընկերության կողմից իրականացվում է բազմաբնակարան թվով 13 բնակելի շենքի շինարարություն:


Աբովյան համայնքի ղեկավարի՝ 2019 թվականի մայիսի 23-ի որոշումներով, «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊ ընկերության համապատասխան պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանքներ: Սակայն տուգանքների կիրառումից հետո էլ շինաշխատանքները չեն դադարեցվել և մինչև Տեսչական մարմնի աշխատակիցների ստուգման պահը շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են եղել և խախտումները վերացված չեն եղել:


Ելնելով վերոգրյալից՝ Տեսչական մարմինը դիմել է ՀՀ դատախազություն, օրենքով սահմանված կարգով խնդրին ընթացք տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով: