28.11.2024
Բաքվում կայացել է Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպում
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն չի կարող հրաժարվել պատժամիջոցների տակ հայտնված Իրանից գազ գնելուց. Միրզոյանը՝ ԱՄՆ-ում

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երկուշաբթի օրը Atlantic Council կենտրոնում իր ելույթի ընթացքում հայտարարել է, թե Հայաստանը չի կարող հրաժարվել պատժամիջոցների տակ հայտնված Իրանից գազ գնելուց։


«Ամերիկյան գործընկերներին տեղեկացրեցի, որ մեր տնտեսությունը վնասներ է կրում Իրանի դեմ պատժամիջոցներից, և որ մենք չենք կարող հրաժարվել Իրանից գազ գնելուց», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը։


Անցյալ շաբաթ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, թե Երևանը Թեհրանի հետ բանակցություններ է վարում սպառման համար գազ ձեռք բերելու նպատակով:


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անցյալ տարի Վաշինգտոնը դուրս բերելով Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրից, վերականգնել է այդ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, նաև սպառնալով պատժել այն երկրներին, որոնք կշարունակեն Իրանի հետ տնտեսական կապեր ունենալ: