24.01.2025
Թուրքիայում դատի են տվել «Հայոց ցեղասպանությունը և իսլամը» գրքի հեղինակին
prev Նախորդ նորություն

Վրաստանի նավահանգիստ մտնող նավերի համար նոր արտոնություներ կգործեն

Վրացական նավահանգիստներ մտնող նավերի համար Ծովային տրանսպորտի գործակալությունը մի շարք արտոնություններ է սահմանել:


Ըստ նոր օրենքի, Վրաստանի առաջին նավահանգիստ մտնող օտարերկրյա նավը կվճարի մուտքի համար սահմանված ամբողջ գումարը, իսկ Վրաստանի այլ նավահանգիստ մուտքի դեպքում՝ արժեքի կեսը, հաղորդում է Վրաստանի Առաջին հեռուստաալիքը:


Ըստ Ծովային տրանսպորտի գործակալության, նորարարությունների նպաըակը Վրաստանում գործող Բաթումի, Փոթի նավահանգիստների, ինչպես նաև Կուլևի և Սուպսա նավթային տերմինալների բեռնափոխադրումների ավելացումն է:


Նավահանգիստ մուտք գործող նավի արժեքը կախված կլինի նրա ջրատարությունից՝ 280-1000 լարի (մոտ 98.3 – 350.9 դոլար):