Վրաստանում սպառնալիքների պատճառով հետաձգել են «անբարոյական» միջոցառման անցկացումը
Tbilisi Pride միջոցառման շրջանակներում ԼԳԲՏ համայնքի «արժանապատվության երթը», որը նախատեսված էր անցկացնել այսօր, կրկին հետաձգվեց:
Հիշեցնեն՝ միջոցառումները պետք է անցկացվեին հունիսի 18-23-ն ընկած ժամանակահատվածում, սակայն հետաձգվել էին խորհրդարանի մոտ ընթացող ցույցերի ֆոնին:
Tbilisi Pride-ի կազմակերպիչներն անվտանգությունից ելնելով չեն հայտարարել, թե կոնկրետ, երբ տեղի կունենա երթն ու մյուս միջոցառումները:
«Արժանապատվության երթը» նախատեսվում էր անցկացնել ժամը այսօր՝ ժամը 09:00-ին՝ ՆԳՆ-ի շենքի առջև:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Վրաստանի ՆԳՆ-ի մոտ այսօր առավոտից հավաքվել են մի քանի տասնյակ արմատական տրամադրված քաղաքացիներ, որոնք հայտնել են, որ թույլ չեն տա այդ «անբարոյական» միջոցառման անցկացումը:
Ավելի վաղ Վրաստանի պատիրարք Իլիա երկրորդը հայտարարել էր, որ «անթույլատրելի է սոդոմական մեղքի պրոպագանդան»՝ միեւնույն ժամանակ կոչ անելով բռնություն չկիրառել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: