Փաշինյանը մեկնում է Սինգապուր. Հայաստանի հետ կբացառվի եկամուտների կրկնակի հարկումը
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հուլիսի 7- 9-ն ընկած ժամանակահատվածում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվելու է Սինգապուրում, հայտնում է Aysor.am-ը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ ցանկանում է շնորհավորել ու շնորհակալություն հայտնել Ֆինանսների նախարարին ու գործընկերներին, որոնք շատ հաջող բանակցեցին ու ավարտին հասցրեցին պայմանագիրը։ «Այն շատ կարևոր նշանակություն ունի, սա շատ ողջունելի ու պրակտիկ արտահայտություն է, որը տալիս է կոնկրետ արդյունք այցի կոնտեքստում», - ասել է նախարարը։