ՆԱՏՕ-ն ու ԼՂ հակամարտությունը լարվածություն են առաջացնում Կովկասում. Սեմերիկով
Ես չեմ մտաբերում ՀԱՊԿ անդամ երկրների Նախարարների խորհրդի ոչ մի նիստ, որում չքննարկվեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Այս մասին հուլիսի 4-ին Մոսկվա-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամրջի ընթացքում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը՝ պատասխանելով հայ լրագրողների հարցին այն մասին, թե ՀԱՊԿ-ի կողմից ի՞նչ միջոցառումներ են ընդունվում սպառնալիքների եւ մարտահրավերների կանխման համար, որոնք առկա են եւ կարող են առաջանալ ղարաբաղյան հիմնախնդրի շրջանակում:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ այդ հարցով ընդունվել է մի քանի հայտարարություն՝ ինչպես Հավաքական անվտանգության խորհրդի մակարդակով, այնպես էլ ԱԳ նախարարների մակարդակով: «Փաստացի ամեն տարի ստեղծված իրադրության հիման վրա այդ հարցով համապատասխան հայտարարություն է ընդունվում»,- ասաց Սեմերիկովը:
Նա նշել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները անհանգստացած են ԼՂ հակամարտության չկարգավորված լինելով եւ իրենց սհամանների մոտ ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացմամբ: «Կովկասյան ուղղությամբ լարվածությունը մնում է ԼՂ հակամարատության չակարվավորված լինելու հանգամանքով պայմանավորված, ինչպես նաեւ Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ավելացմամբ», - ասել է նա: