25.11.2024
FT: Թուրքիայում ժողովրդավարության հաղթանակից հետո Էրդողանը սկսել է վրեժխնդիր լինել
prev Նախորդ նորություն

Եվրասիական տնտեսական միությունն առայժմ չի ծրագրում ընդլայնվել. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) առայժմ չի ծրագրում ընդլայնվել ի հաշիվ նոր անդամ երկրների, ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը։


«Մենք այժմ մեր օրակարգում նման հարց չունենք։ Մեր ինտեգրման զարգացման այս փուլում մենք պետք է խորացնենք այն, այլ ոչ թե ընդլայնենք։ Հանենք պատնեշները, սահմանափակումները, որպեսզի մեր ընդհանուր շուկաները լիարժեք աշխատեն։ Այդ ժամանակ մեր միության գրավչությունը քանիցս կավելանա։ Ուստի, պետությունների ղեկավարները մեր առջեւ ահա այսպիսի խնդիր են դրել։ Հիմա ավելի ճիշտ է զարգանալ ներսից, քան ընդլայնվել»,- ասել է նա։


Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության մշտապես գործող վերազգային կարգավորող մարմինն է։ ԵՏՀ կոլեգիան հանձնաժողովի գործադիր մարմինն է։