25.11.2024
Զոհրաբ Մնացականյանը գոհ է ՌԴ-ի հետ երկխոսությամբ
prev Նախորդ նորություն

Պետպաշտոնյաների աշխատավարձերը չեն բարձրանալու. Վահագն Թեւոսյանի պարզաբանումը

Պետպաշտոնյաների աշխատավարձերը չեն բարձրանալու: Այս մասին իր Facebook-յան էջում գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թեւոսյանը:


«Կա մտավախություն, որ մարդիկ կարող են շփոթել նվազագույն աշխատավարձը բազային աշխատավարձի հետ: Վերջինի հիման վրա է հաշվարկվում այդ թվում պետպաշտոնյաների աշխատավարձը: Բազայինն ըստ օրենքի պետք է կազմի նվազագույնի՝ ոչ պակաս, քան 80% և ոչ ավելի, քան 120%: Այս պահին նվազագույնի ու բազայինի հարաբերակցությունը օրենքի շրջանակում ա, ըստ այդմ՝ ոնց եղել ա՝ էդպես մնալու ա, չի ավելանալու, այսինքն պետպաշտոնյաների աշխատավարձերը ՉԵՆ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ», - ասված է նրա գրառման մեջ:



Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:


Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազադատ Կարապետյանի եւ Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը 55 հազար դրամի փոխարեն 63 հազար դրամ սահմանել, այնինչ, կառավարությունն առաջարկում է, որ այն սահմանվի 68 հազար դրամ: