22.04.2025
Ահմադինեժադ.Թրամփը ոչինչ չի արել միջուկային գործարքի համար
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն լրացուցիչ զորք կուղարկի Մերձավոր Արեւելք

ԱՄՆ Զինված ուժերը Իրանի հետ հարաբերությունների լարվածության աճի ֆոնին Մերձավոր Արեւելք կուղարկի եւս 1000 զինծառայողի:


Պենտագոնի ղեկավար Պատրիկ Շանահանը երկուշաբթի երեկոյան հայտարարել էր, որ զորքերի տեղակայումը իրանական զինված ուժերի «թշնամական վարքագծի» պատասխանն է:

Դրանից բացի, ԱՄՆ ռազմածովային նավատորմը լուսանկարներ է հրապարակել, որոնք, ըստ նրանց, ապացուցում են Իրանի մասնակցությունը Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակմանը:

«Միացյալ Նահանգները չի ձգտում Իրանի հետ կոնֆլիկտի: Սակայն այս գործողությունները ձեռնարիկվել են՝ մեր զինվորական անձնակազմի անվտանգությունն ու բարօրությունը ապահովելու համար, որը տարածաշրջանում աշխատում է մեր շահերի պաշտպանության նպատակով»,- հայտարարել է Պատրիկ Շանահանը:

Նա հավելել է, որ ԱՄՆ ԶՈւ-ն կշարունակի իրավիճակի մոնիթորինգը եւ համապատասխանաբար տարածաշրջանում զորքերի թվաքանակի շտկումներ կկատարի:

ԱՊԼ գլխավոր քարտուղարը Իրանին և Թուրքիային մեղադրել է Մերձավոր Արեւելքում էքսպանսիայի մեջ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան