24.11.2024
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական
prev Նախորդ նորություն

Իսրայելի իշխանությունները որոշել են Թրամփի պատվին անվանել գյուղը Գոլանյան բարձունքներում

Իսրայելի իշխանությունները որոշել են անվանել Գոլանյան բարձունքներում գտնվող փոքր գյուղը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատվին, հաղորդում է AP-ը:

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի կառավարությունը ժամանել էր այդ գյուղ նոր բնակավայրի բացման մասին հայտարարելու համար, որն անվանվել է նախագահ Դոնալդ Թրամփի պատվին:

Գյուղը կկոչվի «Ռամաթ Թրամփ» կամ Թրամփի Բարձունքներ: Իսրայելը հույս ունի, որ համայնքը, որ կառուցվել է 1980-ականներին, կգրավի մարդկանց ուշադրությունը: Ներկայումս այնտեղ բնակվում է ընդամենը 10 մարդ:
Որոշումն ընդունվել էր Ամերիկայի առաջնորդի՝ Գոլանյան բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու որոշումից երկու ամիս անց: