23.11.2024
Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը զբոսնել են նորաբաց այգում
prev Նախորդ նորություն

Այստեղ ուրիշ բան կա. ԱԺ նախագահը՝ Կոպիրկին-Քոչարյան հանդիպման մասին

Չեմ ողջունում ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:


Ըստ նրա՝ դեսպանը կարող է հանդիպել քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, բայց Միրզոյանի կարծիքով՝ այստեղ ուրիշ բան կա:


«Ես չեմ ողջունում Ռուսաստանի Դաշնության դեսպանի այդ հանդիպումը։ Ի վերջո, որևէ երկրի դեսպան կարող է քաղաքական դաշտի ներկայացուցչների հետ հանդիպել, այստեղ ուրիշ բան կա՝ այն մեղադրանքները, որոնք այդ անձին ներկայացված են, մի փոքր դուրս է դնում այդ մարդուն մաքուր քաղաքական դաշտից։ Այդտեղ շատ այլ որակների, շահագրգռությունների մասին է խոսքը, հենց դրա համար էլ չեմ ողջունում։ Ես չեմ տեսնում Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ և քաղաքական դաշտի ներկայացուցիչ, այլապես ես կողջունեի Ռուսաստանի դեսպանի, կամ այլ որևէ դեսպանի շփումն իր հետ», – նշեց Միրզոյանը:


Նշենք, որ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ: