24.11.2024
Ձեւավորում ենք գաղափարական նոր հարթություն՝ հիմված 4 առանցքային սյուների վրա. Փաշինյան
prev Նախորդ նորություն

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նոր կազմը. նախագահն է Սուրեն Պապիկյանը

Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի եւ վերահսկող հանձնաժողովի անդամի ընտրությունների քվերակության հաշվարկը։


ՔՊ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվել է Սուրեն Պապիկյանի թեկնածությունը եւ նա 0 դեմ, 1 ձեռնպահ քվեներով միաձայն ընտրվել է վարչության նախագահ:


Նշվեց նաև, որ նախագահի պաշտոնում առաջադրվել են Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի թեկնածությունները, սակայն նրանք հրաժարվել են՝ ինքնաբացարկ հայտնելով:


Իր խոսքում Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել վստահության համարեւ նշել, որ վարչության անդամներից բոլորն էլ արժանի են եղել այդ տեղի համար:


Վարչության անդամ առաջադրված 51 թեկնածուից 21-ն է լինելու վարչության կազմում։


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր վարչության կազմը կլինի հետևյալը:


1 –Նիկոլ Փաշինյան


2 –Սուրեն Պապիկյան


3 –Արայիկ Հարությունյան


4 –Արարատ Միրզոյան


5 –Հակոբ Արշակյան


6 –Վիլեն Գաբրիելյան


7 –Ռոմանոս Պետրոսյան


8 –Հակոբ Սիմիդյան


9 –Տիգրան Ավինյան


10 –Ռուբեն Ռուբինյան


11 –Արսեն Թորոսյան


12 –Նարեկ Բաբայան


13 –Լիլիթ Մակունց


14 –Սիփան Փաշինյան


15 –Արման Բոշյան


16 –Մխիթար Հայրապետյան


17 –Վահագն Հովակիմյան


18 –Ալեն Սիմոնյան


19 –Արմեն Փամբուխչյան


20 –Էդուարդ Աղաջանյան


21 –Արփինե Դավոյան