24.11.2024
ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող օգնությունն ավելացել է 40 մլն դոլարով. ԱՄՆ կոնգրեսական
prev Նախորդ նորություն

Որևէ ոլորտում անսկզբունք կոմպրոմիսներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ որևէ ոլորտում անսկզբունք կոմպրոմիսներ չեն լինելու: Այս մասին նա ասել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: 


«Խնդիրը վարչապետ դառնա՞լն էր: Կներեք, բայց ես դա վիրավորանք կհամարեմ իմ եւ այն բոլոր քաղաքացիների հասցեին, որոնք ինձ ընտրել են Հայաստանի Հանրապետության վարչապետ: Ոչ մի ոլորտում ես չեմ պատրաստվում հարմարվել այն իրողություններին, որոնք եկել են:


Այսպես եկել է, այսպես էլ կգնա ասում են, ես ասում եմ՝ այսպես եկել է, բայց այդպես չի գնա: Չի լինելու այդպես, եթե այդպես գնալու է, ուրեմն մենք ենք գնալու:


Կան այսպիսի իրողություններ. «Դե լավ, հեղափոխություն էր, ուրախացանք, ընտրություններն անցան, նորմալ է, եկեք շատ չլրջացնենք»: Ոչ, այս ամեն ինչը շատ լուրջ է: Ոչ մի ոլորտում անսկզբունք կոմպրոմիսներ չեն լինելու, քաղաքական մերկանտիլ հաշվարկներ չեն լինելու, քաղաքական առևտուր չի լինելու»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:


Հայաստանի կառավարությունն օտար ուժերի ազդեցության տակ է. այս մասին դիտարկմանն անդրադառնալիս, վարչապետը նշել է, որ եթե դա այդպես է, ապա այդ կառավարությունը, այդ վարչապետը մեկ վայրկյան անգամ իրավունք չունեն մնալ եւ գործել Հայաստանի դրոշի ներքո.


«Հայաստանի քաղաքացին հեռավոր գյուղում իր տանը նստած, հեռուստացույցից լսում է, որ այս իշխանությունը դավադրության մեջ է օտար ուժերի հետ: Ինքն ի գիտություն ընդունեց, բայց ոնց պիտի եզրակացնի այդ հայտարարությունն ի վերջո ճիշտ է, թե ոչ: Սա շատ լուրջ խնդիր է, որովհետև եթե իսկապես դա այդպես է կամ եթե ես օրինակ, եթե որևէ օտար ուժի հետ դավադրության մեջ եմ, ապա ես պետք է դատվեմ:


Դատի՞ տամ, այդպիսի փորձեր էլ եղել են, բայց սկսվում է. «Այ, ճնշում եք խոսքի ազատությունը, քաղաքական հակառակորդներին հետապնդում եք, փաստորեն սա էր ձեր սիրո և համերաշխության հեղափոխությունը»: Սա համակարգային խնդիր է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: