25.11.2024
Մամուլ. Լևոնականները շարունակում են յուղոտ պաշտոններ ստանալ
prev Նախորդ նորություն

Հայաստանում 21 միավոր զրահատեխնիկա մասնակի կկազմաքանդվի

Մայիսի 13-ից 15-ը ՀՀ ՊՆ զրահատեխնիկայի վերանորոգման բազաներից մեկի տարածքում ռազմական տեխնիկայի կրճատման գործընթացի վերահսկողության տեսչություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության սպառազինությունների վերահսկման կենտրոնի պետ, բրիգադի գեներալ Պ. Բրաունշտայնի գլխավորած ԳԴՀ բազմազգ տեսչական խումբը:


Տեսչական խումբը հաստատել է 21 միավոր զրահատեխնիկայի մասնակի կազմաքանդման աշխատանքների համապատասխանությունը ԵՍԶՈւ պայմանագրի պահանջներին և դրանց ավարտը:


Սույն գործընթացն իրականացվում է ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի շրջանակներում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության տեխնիկական օժանդակությամբ և ֆինանսավորմամբ:


Ծրագրի հաջորդ փուլերը նախատեսում են կազմաքանդվող զրահատեխնիկայի՝ միջազգային չափանիշներին համապատասխան մասնատումը, միջազգային վաճառքը և արդյունքում առաջացած ֆինանսական միջոցների ուղղումը բնակչության հակաականային իրազեկման և այլ հումանիտար ծրագրերի իրականացմանը:


Կատարված աշխատանքներին ծանոթանալու համար մայիսի 14-ին ՀՀ ՊՆ զրահատեխնիկայի վերանորոգման բազա են այցելել ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մաթիաս Քիսլերը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը, ՀՀ ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչներ: