24.11.2024
Ալիևի աշխատակազմ. Հայաստան-Ադրբեջան` սա է Արցախի հարցով բանակցությունների ձևաչափը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը չի ստորագրել Արևելյան գործընկերության հռչակագիրը Արցախի պատճառով

Բրյուսելում երեկ ավարտվել է Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակին նվիրված նիստերի առաջին օրը:

Բաքուն հրաժարվել է ստորագրել այն, քանի որ դրանում հրաժարվել են ներառել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին դրույթը: Ըստ ադրբեջանական կայքի` պաշտոնական Բաքուն արգելափակել է կոմյունիկեն:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով իրավիճակը, ասել է, որ հռչակագրի հետ կապված Բաքվի բողոքը պետք է ուղարկվի ԵՄ ղեկավարությանը և կազմակերպությունում նախագահող Ռումինիային:

«Վստահ եմ, որ հռչակագիրը բավարար չէր ոչ միայն Ադրբեջանի, այլև այլ երկրների համար: Երկար քննարկումներից հետո որոշում է կայացվել, որ հռչակագիրը բավարար չէ մեզ համար: Հատկապես, եթե խոսքը Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների մասին է»,- ասել է նա: