Բրյուսելում սպասվում է Փաշինյան-Ալիեւ կարճատև շփում
Բրյուսելում մայիսի 13-ին Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառման շրջանակում սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճատև շփում:
Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ներկա կլինեն ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյակի ընթրիքին: Սպասվում է, որ այդ ընթրիքի ընթացքում երկու երկրների առաջնորդների միջև տեղի կունենա շփում և մտքերի փոխանակում։
Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված պաշտոնական ընթրիքը տրվում է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից:
Նիկոլ Փաշինյանը Բրյուսել է մեկնել Լյուքսեմբուրգից։ Վարչապետը Լյուքսեմբուրգում էր աշխատանքային այցով, որտեղ հանդիպել է Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ: