10.06.2025
Հայաստանը կարևոր գործընկեր է Լյուքսեմբուրգի համար. Ֆերնանդ Էտգեն
prev Նախորդ նորություն

Հայ սակրավորներն ականազերծել են 25860 քմ տարածք

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչեւ մայիսի 10-ը տեխնիկական հետազոտության եւ մաքրման աշխատանքների ժամանակ 25860 քմ տարածք են ականազերծել: Այս մասին ասված է Հումանիտար Ականազերծման եւ Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ–ը Facebook-յան իր էջում։


«Հումանիտար առաքելության բժիշկները վիրաբուժական օգնություն են ցուցաբերել 241 հիվանդի, թերապեւտիկ բնույթի բուժօգնություն է ցուցաբերվել 534 քաղաքացու, կլինիկալաբորատոր հետազոտությունների թիվը 959 է:


Օրեր առաջ կայացել է հայ բժիշկների եւ Սիրիահայ Օգնության Խաչի շրջանային վարչության անդամների հանդիպումը: Հայկական խմբի մարդասիրական գործունեությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ի՞նչ է սպասվում Արևելյան գործընկերությանը. Փաշինյանը Բրյուսելում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը