25.11.2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին
prev Նախորդ նորություն

Հայաստանը եղել ու մնում է Ղարաբաղի անվտանգության միակ երաշխիքը. ԱԳՆ

Հայաստանը եղել ու մնում է Ղարաբաղի անվտանգության միակ երաշխիքը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:


Նրա խոսքով, կարևորագույն խնդիրը միշտ եղել է 150 հազար հայրենակիցների անվտանգության խնդիրը, և հայկական կողմն ունի բազմաթիվ ձևեր՝ արտահայտելու և ապահովելու այդ երաշխավորման գործառույթը


«Այդ գործառույթն ամրապնդելու են տարբեր նոր գործիքներով»,- հավաստիացրեց նա:


Անդրադառնալով Դաշնակցության հայտարարությանը, որ հիմա ամենահարմար պահն է Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինք ստեղծելու համար, ՀՀ ԱԳ նախարարը խուսափեց խոսել այդ նպատակով նախաձեռնած ստորագրահավաքի վերաբերյալ մեկնաբանություններ տալուց։ Մնացականյանն ասաց.


«Որևէ մեկնաբանությունից դեռևս կխուսափեմ, որովհետև արդեն ասել եմ՝ Հայաստանն ու Արցախը ունեն բավական հստակ ձևավորված խորը համակարգ»։