23.04.2025
Գազի ու նավթի փոխարեն Վրաստանը մշակույթ ունի. Սալոմե Զուրաբիշվիլի
prev Նախորդ նորություն

Դեսպանը նշել է Ադրբեջան-Թուրքմենստան հարաբերությունների հիմնական ուղենիշները

Ադրբեջան-Թուրքմենստան հարաբերությունների հիմնական ուղենիշները տրանսպորտն ու տարանցումն են: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքմենստանի դեսպան Մեքան Իշանկուլիևը:


Նա նշել է, որ տարանցման ոլորտում կարևար դերակատարում ունեն Թուրքմենբաշիի և Բաքվի միջազգային նավահանգիստները:


Ըստ նրա, կարևոր է նաև Աֆղանստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ("Lapis Lazuli") նախագիծը, որով Աֆղանստանից բեռները տարանցվում են Թուրքիա:


Դեսպանը կարևորել է նաև Կասպից ծով-Սև ծով տրանսպորտային միջանցքը, որով Թուրքմենստանի և Ադրբեջանի նավահանգիստները կապվելու են Վրաստանի և Ռումինիայի նավահանգիստներին:

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Շուշի ՀՀ քաղաքական ղեկավարության այցի մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար