20.04.2025
Փաշինյանի մեծ ասուլիսը. կառավարության ղեկավարն ամփոփում է իր իշխանության մեկ տարի (ուղիղ)
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն օգնում է Երևանին ու Բաքվին հասնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման. Ջորջ Քենթ

ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների մակարդակը պետք է գնահատվի դրանց բովանդակությամբ, այլ ոչ թե երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից փոխադարձ այցելությունների քանակով: Այս մասին Երևանում կայացած ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը՝ անդրադառնալով այն քննադատություններին, թե ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ չեն այցելում Հայաստան։


Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրին, նա ասաց, որ ԱՄՆ-ը հույս ունեն, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրները կապրեն խաղաղ, անվտանգ իրենց հարևանների հետ։


«Հենց այդ նպատակով էլ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր ենք, աշխատում ենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որպեսզի օգնենք հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման: Եվ որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ պետություն մենք բացառում ենք ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումը»,- ընդգծեց նա։


 

Մենք էլ շատ խիստ ենք կրակում. Դավիթ Տոնոյանը՝ շփման գծում իրավիճակի մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար