23.11.2024
Մամուլի տեսություն. Ղարաբաղում ևս կարող է սկսվել սահմանադրական փոփոխությունների գործընթաց
prev Նախորդ նորություն

Ազգային ժողովը վերջնական ընթերցմամբ ընդունել է ID-քարտերով քվեարկության մասին օրենքը

Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների կատարելու և Նույնականացման քարտերի մասին օրենքը:

Փոփոխությունները հնարավորություն են տալիս քաղաքացիներին, ովքեր չունեն սովորական, կապույտ անձնագրեր մասնակցել սահմանադրական հանրաքվեին ID-քարտերով: Պաշտոնական տվյալներով, խոսքը 180.000 ընտրողների մասին է:

Փոփոխությունները նախաձեռնվել են իշխանությունների կողմից, որոնք կարծում են, որ անձնագրեր չունեցոք անձանց պետք է հնարավորություն տալ մասնակցել քվեարկությանը: Իշխանության ընդդիմախոսներն իրենց հերթին հայտարարում են, որ նույնականացման քարտերը հնարավորություն են տալիս դրանց տերերին կրկնակի մանսակցություն ունենալ քվեարկությանը, և իշխանությունների նախաձեռնությունը ուղղված է նրան, որպեսզի ապահովեն լրացուցիչ թվով ձայներ՝ կեղծիների շնորհիվ:

ԱԺ նիստում փոփոխությունները հավանության են արժանացել 94 կողմ, 13-ը՝ դեմ և 18-ը՝ ձեռնպահ հարաբերակցությամբ: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կայանալու է դեկտեմբերի 6-ին: Նոր սահմանադրությունը, մասնավորապես, առաջարկում է անցում խորհրդարանական կառավարման համակարգին: