26.11.2024
ՊՆ. Ադրբեջանը կրկին գնդակոծել է ղարաբաղյան դիրքերը
prev Նախորդ նորություն

Հայաստանը կարող է "տրամպլին" լինել դեպի ՌԴ ու Կովկաս Իրանի արտահանման համար

Իրանա-հայկական առևտրային պալատի իրանական մասի ղեկավար Լևոն Ահարոնյանը հայտարարել է, որ նախորդ տարի երկու երկրների միջև առտևտրաշրջանառությունը կազմել է մոտ 400 միլիոն դոլար և անհրաժեշտ պլանավորման դեպքում երկկողմ համագործակցության մակարդակը կարող է բարձրացվել:

Ահարոնյանի խոսքով, Հայաստան է արտահանվում իրանական նավային բիտումները, արդյունաբերական յուղը, սոյայի յուղը, իսկ ներկրվում է հիմնականում կենդանի ոչխարներ, ալյումինե և երկաթե ջարդոն, փոխանցում է iran.ru կայքը:

Նա ընդգծել է, որ Իրանն ու Հայաստանը մոտ են միմյանց մշակութային առումով, և մինչև այսօր երկկողմ հարաբերությունները բարեհաջող զարգացել են: Ինչպես հայտնի է, Երևանում ստեղծվել է «Հայաստանում իրանցիների համար ազատ առևտրի կենտրոնը», որը հանդիսանում է այդ երկրում իրանցի գործարարների կենտրոնը:

Ըստ նրա, այդ կենտրոնը կարողա է յուրատեսական տրամպլին հանդիսանալ իրանական արտադրանքը ՌԴ-ը և կովկասյան տարածաշրջան արտահանելու համար: