26.11.2024
Արատը թաքուն են պահում. Ծառուկյանը՝ տրանսգենդերի ելույթի մասին
prev Նախորդ նորություն

Հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց այդ կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի. Հակոբյան

«Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության էությունը, բնավ, ադրբեջանցի կանանց դիմելը չէ: Այս նախաձեռնության իմաստը` որ ոչ թե դիմում ենք ադրբեջանցի կանանց, այլ, ըստ էության, դիմում ենք Ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված բոլոր երկրներին՝ կողմերին և միջնորդություն իրականացրած երկրներին: Եվ մեր կոչն է, որպեսզի հրադադարի ռեժիմը անբեկանելիորեն պահպանվի, որ չսպանեն սահմանը պահող երիտասարդ զինվորներին, ինչպես Հայաստանի կողմից, այնպես էլ՝ Ադրբեջանի: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասել է Աննա Հակոբյանը:


«Այսինքն՝ մեր նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է, նրանց չզոհաբերելը հանուն ոչնչի: Հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց այդ կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը, եթե չասենք հակառակը՝ հեռացրել են կարգավորումից, որովհետև հայտնի ճշմարտություն է՝ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, հակամարտության լուծում գտնել: Եվ այս նախաձեռնության միակ իմաստն այդ կյանքերը խնայելն է երկու կողմից էլ»,- նշել է նա:


Ադրբեջանցի կանանց ուղղված խոսքը, ըստ Աննա Հակոբյանի, հետևյալն է՝ առաջարկություն, որ իրենք նույնպես միանան այս նախաձեռնությանը և իրենք իրենց հերթին կոչ անեն իրենց ղեկավարությանը, որ երբևէ Ղարաբաղյան հակամարտության փուլում չդիմեն ուժի կիրառմանը և պատերազմի, որովհետև, բացի այն, որ կանայք իրավունք ունեն այդ հորդորն ուղղելու մարդկանց` որպես մայր, որպեսզի խնայեն իրենց որդիների կյանքը, կյանքը նաև ցույց տվեց, որ փորձ արվեց Ադրբեջանի կողմից դիմելու բռնության, ուժի կիրառման, պատերազմի, որը կրկին ավարտվեց ոչնչով, նրանց պատկերացումներն իրականություն չդարձան, այդ դեպքում նույնպես ունեցանք զոհեր, որոնք ոչնչի չօգնեցին:


«Սա անթույլատրելի է պարզապես: Ես հույս ունեմ, որ ադրբեջանցի կանայք կարձագանքեն և իրենք իրենց հերթին կոչ կանեն հակամարտող կողմերին, իրենց ղեկավարությանը` երբևէ չդիմել զենքի ուժին, այլ նստել բանակցությունների սեղանի շուրջը և իրենց ուժը չափել բանակցությունների սեղանի շուրջը և հարցի լուծումը փորձել բերել գաղափարներով, ոչ թե երիտասարդ կյանքեր խլելով»,- նշել է նա:


Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այս հղմամբ: