26.11.2024
Ալի Լարիջանին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հրավիրել է այցելել Իրան
prev Նախորդ նորություն

Արատը թաքուն են պահում. Ծառուկյանը՝ տրանսգենդերի ելույթի մասին

Դա մեզ համար անընդունելի է: Դա արատ է, որը պետք է թաքուն պահել: Ասում եմ դա որպես Գագիկ Ծառուկյան, որպես ԲՀԿ ղեկավար և որպես հայ ընտանիքի հայր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում լսումների ժամանակ տրանսգենդերի ելույթին:


Նա նշեց, որ հայի համար՝ ադաթով, դաստիարակությամբ, հավատքով, եկեղեցիով դա անընդունելի է:


«Դա արատ է: Արատը ոնց եղել է թաքուն պահել, պետք է թաքուն էլ պահենք: Մենք թույլ չենք տալու երբեք դա տարածվի կամ օրինական ուժ ստանա», - շեշտեց Ծառուկյանը:


Նա բացառեց, որ ԲՀԿ-ն այս կոնտեքստում օրենսդրության մեջ փոփոխություններին կողմ կլինի: Ծառուկյանը նշեց, որ ամեն մարդ կարող է պաշտպանել իր իրավունքները և եթե խնդիր կա՝ պետք է դիմի իրավապաներին, բայց նոր օրենք ընդունել, նրանց հնարավորություն տալ՝ իր ու իրենց կուսակցության կողմից դա բացառված է:


«Նաիրա Զոհրաբյանը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, ճիշտ վարքագիծ է դրսեւորել՝ թույլ տալով մարդուն օրակարգից դուրս հարցի մասին խոսել: Նաիրա Զոհրաբյանն իրեն շատ ճիշտ է պահել, թույլ է տվել լսել մարդուն: Նա ուրիշ կերպ չէր կարող իրեն պահել, եթե պահեր՝ մեր կողքին չէր լինի», - հավելեց Ծառուկյանը:


Նշենք, որ ուրբաթ օրը ԱԺ-ում տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից տրանսգենդեր կին  ելույթ ունեցավ՝ խախտելով օրակարգը և օրակարգից դուրս հարցեր հնչեցնելով: Որպես նախագահող, Նաիրա Զոհրաբյանը նրան չընդհատեց և թույլ տվեց մինչև վերջ ասելիքն ասել, սակայն հետո հուներից դուրս եկվ և դուրս հրավիրեց տրանսգենդեր կնոջն ու նրա գործընկերներին նիստերի դահլիճից:


Մի քանի օր է այս ելույթը թիվ մեկ քննարկման առարկա է դարձել, իսկ այսօր ԱԺ-ի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ բողոքելով տրանսգենդերի ելույթի դեմ: