29.04.2025
Հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց այդ կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի. Հակոբյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը փոխում է ազգային անվտանգության ռազմավարությունը. հանդիպում փորձագետների հետ

Այսօր ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ:


Ինչպես հայտնում են ԱԽ մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա էին՝ Աշոտ Մովսիսյանը, Արա Պապյանը Արաքս Փաշայանը, Լեոնիդ Ներսիսյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Ջոնի Մելիքյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Ռուբեն Սաֆրաստյանը և Վարդան Աթոյանը:


Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը նախ ներկայացրեց արդեն կատարված աշխատանքները, պատկերացումները պատրաստվող փաստաթղթի բովանդակության՝ դրան շրջանակող արժեքների ու շահերի մասին։ Միաժամանակ հատուկ ընդգծելով այս գործընթացում փորձագիտական հանրության ներգրավվածության կարևորությունը:


Հաջորդիվ տեղի ունեցավ բովանդակային քննարկում ազգային անվտանգության սպառնալիքների հայտնաբերման, դրանց համակարգային լուծումների և ազգային անվտանգության նոր հայեցակարգի մշակման թեմաներով:


 

Ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում. կասկածյալներն են Լևոն Երանոսյանը, նրա որդին և փեսան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
28.04.2025
Փաշինյանը հավաստիացնում է` Հայաստանը չի պատրաստվում խզել կապերը Ռուսաստանի հետ