27.11.2024
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն որոշում է ընդունել Հայաստանի մասով
prev Նախորդ նորություն

Թիրախը բնակչության թվի կրկնապատկումն է. Փաշինյանը նոր խորհուրդ է ստեղծել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ ստեղծելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝


1. Ստեղծել ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ:


2. Հաստատել ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի», - ասած է որոշման մեջ։


Համաձայն որոշման՝ խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի խոստումներից է Հայաստանի բնակչության թվի՝ առաջիկա 20 տարիներին կրկնապատկումը:


«Իմ քայլն» այս խնդրի լուծման կարեւորագույն միջոցներ է համարում ՀՀ-ից տեսանելի արտագաղթի դադարեցումը, հին եւ նոր սփյուռքը ներկայացնող հայերի՝ դեպի ՀՀ հայրենադարձության հարաճուն գործընթացի հարուցումը, ծնելիության աճը:


2018 թվականի դեկտեմբերի վերջի արդյունքներով՝ Հայաստանում մշտական բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 972 հազար:


2018-ին ժողովրդագրական իրավիճակի առումով արձանագրվել են դրական միտումներ, մասնավորապես՝ մեկնումների և ժամանումների տարբերությունը (սահմանահատումների սալդո) 2017-ին կազմել է մինուս 26 հազար 897, իսկ 2018-ին՝ պլյուս 15 հազար 313: