25.11.2024
Ադրբեջանցի ընդդիմադիրը պատմել է բանտում խոշտանգումների մասին
prev Նախորդ նորություն

Պատգամավորներ, դեսպան, փոխարտգործնախարար. կայացել է Բուխարեստ-Երևան առաջին չվերթը.

Կայացել է Բուխարեստ-Երևան առաջին չվերթը: Այս մասին հայտարարություն է տարածել «Զվարթնոց» օդանավակայանը:


«Շնորհավորում ենք մեր գործընկեր TAROM ընկերությանը` Բուխարեստ-Երևան առաջին չվերթի կապակցությամբ:


Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Զվարթնոց» օդանավակայանի և ավիաընկերության միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել Բուխարեստ-Երևան կանոնավոր չվերթների իրականացման վերաբերյալ:


Ավիաընկերությունը շաբաթական երկու, հետագայում արդեն երեք կանոնավոր չվերթ կիրականացնի», - ասված է հաղորդագրության մեջ:


Նշենք նաեւ, որ առաջին չվերթով Երեւան են ժամանել Ռումինիայի փոխարտգործնախարար Դան Նիկոլաեսկուն, Ռումինիայի խորհրդարանի անդամ, Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսգանյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը եւ ԱԺ պատգամավորներ Գայանե Աբրահամյանն ու Արման Եղոյանը:


«Բուխարեստ-Երևան առաջին ուղիղ չվերթի ուղևորներով։


- Ռումինիայի փոխարտգործնախարար Դան Նիկոլաեսկու։


- Ռումինիայի խորհրդարանի անդամ, Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսգանյան:


- Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյան:


- ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Gayane Abrahamyan և ձեր խոնարհ ծառան», - ասված է Եղոյանի Facebook-յան գրառման մեջ։