23.11.2024
2016թ.-ի բյուջե. ՀՀ-ում ռեցեսիայի ֆիքսում և պարտքի բեռի ավելացում
prev Նախորդ նորություն

Հայաստանը ԵԱՏՄ-ում. Զսպող գործոնները դեռևս իրենց զգացնել են տալիս

Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի լիարժեք ներգրավման համար խոչընդոոտում են մի քանի գործոններ՝ ԵԱՏՄ-ի երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը և լոգիստիկայի հետ կապված խնդիրները: Բացի այդ, չի գործում Վրաստանով և Աբխազիայով անցնող ուղիղ երթկագծային հաղորդակցությունը, իսկ Վերին Լարս անցակետը աշխարհագրական անբարենպաստ դիրքի պատճառով և կախված կլիմակայական պայմաններից ընդմիջումներով է աշխատում:

Այս խնդիրը քննարկվեց Երևանում կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին: Երևանում հոկտեմբերի 3-ին համաժողովի ընթացքում այդ խնդրի վրա շեշտադրում կատարեց նաև ՌԴ Դաշնային Խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն: «Լիարժեք համագործակցության համար, մենք դա հասկանում ենք, որ գոյություն ունեն զսպող գործոններ՝ լոգիստիկա, ընդհանուր սահմանի բացակայություն: Լոգիստիկ խնդիրների դյուրացման հարցերը պետք է կարգավորվեն»,-նշեց նա:

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսանդր Ցիբուլսկին պատասխանելով VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի թղթակցի հարցին հայտարարեց, որ լոգիստիկ խնդիրների լուծումը և հատկապես Տրանսկովկասյան երկաթգծի աբխազական հատվածի վերագործարկումն օբյեկտիվ պատճառներով՝ բարդ է:

«Այստեղ առկա են զսպող գործոններ, որոնք դեռևս հնարավոր չէ հաղթահարել, այդ թվում երկաթգծի աշխարհագրական դիրքի և նախագծի ֆինանսավորման տեսանկյունից: Այն պահին, երբ մեզ հաջողվի քաղաքական և տնտեսական մակարդակներում կարգավորել այդ հարցերը՝ նախագիծը կյանքի է կոչվելու: Իմ կարծիքով այն մեծ խթան կհանդիսանա մեր երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման համար»,-նշել է նա:

Իր հերթին, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտարարեց, որ հայկական երկաթգծերը, որոնք կոնցեսիոն կառավարման են հանձնվել Ռուսական երկաթուղիների դուստր՝ Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությանը, շարունակաբար արդիականացվում են և "X" պահին պատրաստ կլինեն աբխազական երկաթուղու վերագործարկմանը:

«Ակնհայտ է, որ երկաթծային փոխադրումները Հայաստանում աճում են, աստիճանաբար արդիականացվում է նաև ենթակառուցվածքները: Հարավկովկասյան երկաթուղիները մտել են երկրի տնտեսական կյանքի մեջ և "X" պահին ընկերությունը պատրաստ կլինի աբխազական երկաթգծի վերագործարկմանը»,- ասաց Տերտերյանը:

Եթե ուղիղ երկաթգծային հաղորդակցության հարցը ապագայի խնդիր է, ապա մաքսային վարչարարության դյուրացումը Վերին Լարսի անցակետի արդիականացումը՝ խնդիրներ են, որոնք կարելի է լուծել այսօր: Դա միակ տրանսպորտային "աորտան" է, որն ապահովում է ցամաքային կապը ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում այն ապահովում է ՀՀ-ի տնտեսական կապերը արտաքին աշխարհի հետ:

Չնայած այդ միջանցքի կարևորությանը, հաճախակի դրա աշխատանքում նկատվող ընդմիջումները դարձել են սովորական երևույթ: Մաքսային ծառայության աշխատանքի կարճ գրաֆիկը, բարդ վարչարարությունը, բյուրակրատական խնդիրները հայկական բեռնատարների մեծ կուտակումներ են առաջացնում սահմանին: Իր ազդեցությունն է ունենում նաև եղանակային վատ պայմանները, որոնք ընդհանրապես կաթվածահար են անում մաքսակետի աշխատանքը մի քանի օրով կամ շաբաթով:

Այդ ամենը բավականին վատ է անդրադառնում բիզնես շփումների վրա, քանի որ խաթարվում են հայկական արտադրանքի ռուսական շուկա հասցնելու ժամկետները: Արդարության համար պետք է նշել է, որ վերջին շրջանում նկատվում է որոշակի առաջընթաց այդ հատվածում մաքսային վարչարարության հետ կապված: ՀՀ-ի ու Վրաստանի միջև պայմանավորվածության համաձայն 3.5 ժամով երկարացվել է վրացի մաքսավորների աշխատանքը: Ռուսական կողմն էլ խոստացել է բացել կանաչ միջանցք հայկական բեռնատարների համար սահմանին մեծ խցանումներից խուսափելու համար:

«Այսօրվա դրությամբ ԵԱՏՄ-ի շրջանակներում գործընկերները քննարկում են մաքսային վարչարարության ազատականացման հարցերը: Առկա են ավելացված հարկի գանձման հարցեր և այլն: Անհրաժեշտ է գտնել լուծում, քանի որ ինտեգրացիոն միավորման ստեղծումը նախատեսում է խոչընդոտների վերացում»,-նշել է փոխնախարարը և հավելել,որ այսօր "Ռոսգրանիցան" աշխատանքներ է տանում մաքսային թողունակության բարձրացման ուղղությամբ. կառուցվում է լրացուցիչ ուղի:

«Հասկանալի է, որ դա պահանջում է որոշակի ժամանակ, սակայն ես վստահ եմ, որ աշխատանքների ավարտից հետո այդ խնդիրները որոշ չափով կլուծվեն: Իհարկե, դրա ամբողջական լուծման մասին կարելի է խոսել ավտոմոբիլային ճանապարհինց բացի այլընտրանքային ուղիների առկայության պարագայում»,-նշել է Ցիմբուլսկին: