23.11.2024
Հայաստանը ԵԱՏՄ-ում. Զսպող գործոնները դեռևս իրենց զգացնել են տալիս
prev Նախորդ նորություն

“Հանուն օրենքի” շարժումը դատապարում է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն ի պաշտպանություն ԼԳԲՏ-համայնքի

“Հանուն օրենքի” հասարակական շարժումը դատապարում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունը, որում նա անդրադարձել է ԼԳԲՏ համայնքի նկատմամբ հայկական հասարակության բացասական վերաբերմունքին:

Դեսպանի հայտարարությունում մասնավորապես նշված էր. «Ես կոչ եմ անում հայերին զերծ մնալ բռնության այդ կոչերից: Նրանք, ովքեր պաշտպանում են նման ուժեղ ատելությունը մարդկանց հանդեպ միայն նրա համար, որ նրանք իրենցից տարբեր են, չեն կարող այն հայկական արժեքների կրողը լինել, որոնց ականատեսը ես եղել եմ»:

Իր հերթին, “Հանուն օրենքի” հասարակական շարժումը ցանկանում է նշել, որ հայ հասարակության մեջ այլասերվածության տարածման և հոմոսեքսուալիզմի քարոզչության դեմ խիստ բացասական վերաբերմունքը պայմանավորված է հենց հայկական ազգային արժեքներով և ավանդույթներով, համաձայն որոնց ընտանիքում տղամարդու և կնոջ միջև եղած հարաբերությունները սրբություն են համարվում։

Իրական ժողովրդավարությունը ևս ենթադրում է մեծամասնության կարծիքի գերակշռում, և այն հռչակած երկիրը պետք է հավատարիմ մնա իր սկզբունքներին: "Տարբեր տեսակի կասկածելի փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելը և այն հավասարեցնելը ազգային արժեքներին նշանակում է դեմ լինել միասնական արժեհամակարգերի գոյությանը և ատոմիզացնել հասարակությունը՝ դրանով իսկ խարխլելով պետության հիմքերը։ Մենք, լինելով հայ, մի ազգի ներկայացուցիչ, որը առաջինը ընդունեց քրիտոնեությունը որպես պետական կրոն, հարկ ենք համարում պաշտպան կանգնել քրիստոնեության հիմնարար արժեքներին: Մենք չենք ցանկանում խախտել որևիցե մեկի իրավունքները, սակայն նաև թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքը՝ ապրել այնպես, ինչպես վայել է իսկական քրիստոնյային, հայկական արժեքներ կրող անձին", - ասված է հայտարարությունում:

Շարժումը նաև մտադիր է նոյեմբերի 6-ին ժամը 16:00-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի առջև (Ֆրիկի 21, մուտքը Պռոշյան փողոցից) կազմակերպել բողոքի ակցիա՝ պահանջելով չանտեսել մեծամասնության իրավունքը։ Ակցիային մասնակցելու են նրանք, ովքեր չեն ցանկանում, որ իրենց սերունդները ապրեն անբարո միջավայրում, ովքեր անկախ ամեն ինչից շարունակելու են հայկական հիմնարար արժեքների կրողը մնալ: