23.11.2024
“Հանուն օրենքի” շարժումը դատապարում է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն ի պաշտպանություն ԼԳԲՏ-համայնքի
prev Նախորդ նորություն

ՀՀ կառավարությունը կհոգա Տուլայում վթարված ավտոբուս զոհերի հուղարկավորության և տուժածների բուժման ծախսերը

ՀՀ կառավարությունը կհոգա Տուլայում տեղի ունեցած ՃՏՊ-ի զոհերի հուղարկավորության և տուժածների բուժման ծախսերը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստին:

Աբրահամյանը նշել է, որ նման որոշում կայցավել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկումից հետո: Տուլայի մարզում ՃՏՊ-ը տեղի է ունեցել նոյեմբերի երեքին: Մոսկվա-Երևան ուղղությամբ շարժվող ավտոբուսում գտնվում էր ավելի քան 60 ուղևոր՝ բոլորը ՀՀ քաղաքացիներ: ՃՏՊ-ի արդյունքում ութ մարդ զոհվել է, 46 վիրավորվել, որոնցից 11-ը գտնվում է վերակենդանացման բաժնում: Զոհվածների դիերը ՀՀ են տեղափոխվելու Ռուսաստանի ԱԻՆ-ի հատուկ չվերթով:

Կառավարության ղեկավարն այսօր հայտարարել է, որ այս պահին ՃՏՊ-ի վայրում է գտնվում ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը և առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ովքեր տեղում վերահսկում են իրավիճակը և օգնություն են ցուցաբերում տուժածներին: Աբրահամյանը ռուսաստանցի գործընկերներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար: