23.11.2024
Աշոտ Ղուլյանը հանդիպել է Բելգիայում ՀՀ դեսպանի հետ․ քննարկել ԼՂ միջազգային ճանաչման հարցը
prev Նախորդ նորություն

Youtube-ն արգելափակել է «5-րդ ալիքի» կողմից տեղադրված «Գործ N° մարտի 1» ֆիլմը. ռեժիսոր

Youtube-ն արգելափակեց «5-րդ ալիքի» (Ararat TV) կողմից տեղադրված «Գործ N° մարտի 1» ֆիլմը:


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ռեժիսոր Արա Շիրինյանը: Նա նշել է, որ ֆիլմը արգելափակվել է հեղինակային իրավունքի խախտման հիմքով (կադրերի գողություն):


Հիշեցնենք, որ Մարտի 1-ի զոհերի հարազատները հայտարարություն էին տարածել՝ իրենց վրդովմունքն արտահայտելով «Գործ համար Մարտի 1» ֆիլմի նկարահանման եւ «Հ5» հեռուստաընկերությամբ ցուցադրելու կապակցությամբ:


«Այդ ֆիլմը կեղծիքի, փաստերի աղավաղման, նենգափոխման եւ դեմագոգիայի վրա կառուցված արտադրանք է, որի ակնհայտ նպատակն է Ռոբերտ Քոչարյանին մաքրել մարտիմեկյան ոճրագործության պատասխանատվությունից եւ մեղսակցությունից»,- նշել էին հարազատները:


Այս ֆիլմում նկարահանվել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը. նա սակայն չի կարողացել հիշել՝ իր խոսքերը ֆիլմում մոնտաժվե՞լ են, թե՝ ոչ: