25.11.2024
ԱՄՆ-ն Էրդողանին բարդ երկընտրանքի առաջ է կանգնեցրել. փորձագետ
prev Նախորդ նորություն

Էրդողանը հնարավոր է համարել Ս-500 համալիրների գնումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել, որ Ռուսաստանի հետ Ս-500 հրթիռային համալիրների գնման գործարք կկնքի:

Ընդ որում՝ թուրք առաջնորդը նշել է, որ Ս-400-ի գործարքն ավարտված է, ու չի կարող հետքայլ լինել: «Ամեն ինչ քննարկվել է, համաձայնեցվել՝ վարկային պայմաններից մինչեւ համատեղ արտադրություն, ստորագրությունները դրված են, չի կարող լինել հետքայլ: Դա անբարոյական կլինի… Հուսով եմ, որ հուլիսին կստանանք Ս-400-ի առաջին խմնաքանակը»,- ասել է Էրդողանը:

ԱՄՆ Պետքարտուղարությունը նախօրեին կրկին հայտարարել էր, որ Թուքիայի կողմից Ս-400-ի գնումը կարող է հանգեցնել նրան առաջավոր տեխնոլոգիաների տրամադրման մերժման, ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչների ստեղծման ծրագրին նրա մասնակցության կասեցման եւ պատժամիջոցների:

Էրդողանը նշել է, որ ԱՄՆ-ից Patriot ԶՀՀ-ի գնումը Թուրքիան քննարկել է դեռեւս Բարաք Օբամայի հետ: «Հարգարժան Թրամփի հետ եւս քննարկել ենք: Մենք նրանց ասել ենք՝ եթե կարող եք տալ, տվեք: Համատեղ արտադրությունը, տեխնոլոգիաների փոխանցումը անխախտելի պայմաններ են: Այլապես ստացվում է. «Մենք քեզ տալիս ենք, բայց բանալին մեզ մոտ կլինի»: Ներողություն եմ խնդրում, բայց այդպես չի լինում»,- հավելել է Էրդողանը: